Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Sanofi-ն կդադարեցնի նոր ներդրումները Ռուսաստանում

936
Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 00:30
Sanofi-ն կդադարեցնի նոր ներդրումները Ռուսաստանում

Ֆրանսիական բիոտեխնոլոգիական Sanofi կորպորացիան դադարեցնում է ոչ կյանք փրկող դեղերի և պատվաստանյութերի ծախսերը Ռուսաստանում և Բելառուսում, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Մենք դեմ ենք Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում և լիովին աջակցում ենք միջազգային հանրության դիրքորոշմանը, հետևաբար մենք որոշել ենք անհապաղ դադարեցնել ցանկացած նոր ծախս, որը կապված չէ Ռուսաստանում և Բելառուսում մեր փրկարար դեղամիջոցների և պատվաստանյութերի մատակարարման հետ»,- ասվում է ուղերձում։ Նշվում է, որ խոսքը, ի թիվս այլ հարցերի, գովազդի ծախսերի, ինչպես նաև ընթացիկ կլինիկական փորձարկումների համար հիվանդների ցանկացած նոր փաթեթի դադարեցման մասին է։