Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գերի ընկած ուսուցիչներ, հանքափորներ, պահակներ. ում է Ռուսաստանն ուղարկում պատերազմ

1043
Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 00:12
Գերի ընկած ուսուցիչներ, հանքափորներ, պահակներ. ում է Ռուսաստանն ուղարկում պատերազմ

Ուկրաինական կողմը հրապարակել է ռուսական բանակի գերի ընկած զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ: Գերիները հերթով պատմում են, որ իրենք Լուգանսկի և Դոնեցկի մարզերից են և աշխատում են ուսուցիչ, հանքափոր կամ պահակ, ոչ մի կապ չունեն ռազմական գործի հետ: Օրեր առաջ իրենց հեռախոսով զանգել, կանչել են զինկոմիսարիատ: Այնտեղ արդեն հրահանգել են ներկայանալ անձնական իրերով, գնալու են զորավարժությունների 3-5 օրով: Արդյունքում, սակայն, նրանք հայտնվել են Ուկրաինայի տարածքում՝ մարտական գործողությունների կենտրոնում:

Ուսուցիչներ, հանքափորներ, պահակներ. ում է Ռուսաստանն ուղարկում պատերազմ