Կյանքից հեռացել է ջութակահար, վարպետ վինագործ Մարտին Երիցյանը
![]() Կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։ Այս մասին տեղեկացնում է Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանը․ «Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր շատ սիրելի ջութակահար, վինագործ, ԵՊԿ պրոֆեսոր Մարտին Շահենիչը։ Նա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի վաղեմի մտերիմ բարեկամն ու գործընկերն էր։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ողջ անձնակազմը սգում է սիրելի վարպետի մահը։ Հանգչեք խաղաղությամբ սիրելի Մարտին Շահենիչ Մարտին Երիցյանը վինագործ-վարպետ, Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին էր։ Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի , 7թավ քեմանի և այլն: «Ճիշտ պատրաստված գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում», - նշում էր երաժշտական գործիքների վարպետը»։
Աղբյուրը` Արամ Խաչատրյանի տուն֊թանգարան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
