Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Բնությունն ունակ չէր քայքայել ինչ-որ էժանագին 10 դրամանոց տոպրակներ, 50-ը` մեծ սիրով». Արթուր Ղազարյան

2665
Ուրբաթ, 04 փետրվարի, 2022 թ., 10:54
«Բնությունն ունակ չէր քայքայել ինչ-որ էժանագին 10 դրամանոց տոպրակներ, 50-ը` մեծ սիրով». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարությունը տարվա սկզբից արգելել է 10 դրամանոց պոլիէթիլենային տոպրակները, բնությունը պահպանելու պատրվակով։
Հիմա այդ նույն տոպրակները բոլոր խանութները վաճառում են 45 (սակայն քանի որ հինգ դրամանիշ չկա՝ 50) դրամով։
Կառավարության պրեմիաների ֆոնդը աճեց 5 անգամ, իսկ բնությունը, իհարկե, 50 դրամանոց տոպրակը հավեսով կքայքայի։ Բնությունը ունակ չէր քայքայել ինչ-որ էժանագին 10 դրամանոց տոպրակներ, 50-ը՝ մեծ սիրով»։

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան