Կարանտինի մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
![]() ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. ««Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Նոր փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7 օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա։ ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից: Օդանավակայանում թույլատրվում է դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները: Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում և օդանավակայանների փակ տարածքներում ուղևորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման միջոցառումներ։ Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից և տարածվում են նաև որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա»: Աղբյուրը` ՀՀ առողջապահության նախարարություն |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
