«Յուրաքանչյուր արցախցի պետք է հասկանա՝ սատարելով ՔՊ-ին, փակում է արցախցիների իրավունքի հարցը»․ Նժդեհ Իսկանդարյան
![]() «Արցախցիներն իրենց սոցիալական խնդիրներով դիմում են Արցախի ներկայացուցչություն, շատ հաճախ նաև հենարան են տեսնում հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանին, իսկ մի մասն էլ նրան քննադատում է․ հիմա ո՞ւմ պետք է դիմեն արցախցիները»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին։ «Լիանա Պետրոսյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և հարցրել, թե ինչպես է ստացվում, որ հեշտությամբ կարողանում է հանդիպումներ ունենալ Հայաստանի նախարարների և եվրոպական դեսպանների հետ․ պատասխանել է, որ դիմել է և չեն մերժել (մինչդեռ Հայաստանի կառավարությունը մեզ հետ կոմունիկացիաներ չի պահում)․ դատողությունները թողնում եմ մեր հայրենակիցներին։ Բայց ընդհանրապես ուզում եմ նշել, որ անընդունելի է ՔՊ-ին սատարող արցախցի տեսնելը»,- ի պատասխան նշեց Արցախի պետնախարարը։ «Ես ուզում եմ, որ արցախցիները հստակ հասկանան, թե ում են սատարում, ինչ ուղղությամբ են շարժվում։ Յուրաքանչյուր արցախցի պետք է հասկանա՝ սատարելով ՔՊ-ին, փակում է արցախցիների իրավունքի հարցը»,- հավելեց Իսկանդարյանը։ |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
