«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ հիմա խնդիրն է՝ թույլ չտալ, որ այն լայնամասշտաբ դառնա, ինչն էլ անում է Ուկրաինան։ Այս մասին Զելենսկին ասել է BBC-ին տված հարցազրույցում։ Զրույցի ընթացքում հաղորդավարը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը իր նախագահության տարիներին մտահոգված էր Պուտինի միջուկային սպառնալիքներով և Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկով։ Հարցին, թե արդյոք ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կիսում է այս տեսակետը, Զելենսկին պատասխանել է. «Մենք տարբեր տեսակետներ ունենք Երրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Պուտինն այն արդեն սկսել է։ Միակ հարցն այն է, թե որքան տարածքներ կարող է նա գրավել և ինչպես կանգնեցնել նրան»,- ասել է նա։ Զելենսկին նշել է, որ այս հարցը հրատապ է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը չպետք է հաղթի, այլև այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհին պարտադրել կյանքի այլ ձև և փոխել այն կյանքը, որը մարդիկ ընտրել են իրենց համար։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
