Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
![]() Մեքսիկայի մեծ մասում իրավիճակը մնում է լիովին նորմալ՝ չնայած տեղայնացված միջադեպերին և ճանապարհների փակմանը, որոնք առաջացել են անվտանգության ուժերի կողմից «Խալիսկոյի Նոր Սերունդ» կարտելի առաջնորդ Էլ Մենչոյին վերացնելու հատուկ գործողության հետևանքով։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Մեքսիկայի բանակի և Ազգային գվարդիայի կողմից իրականացված գործողության մասին, որը հանգեցրել է տարբեր ճանապարհային արգելափակումների և այլ պատասխան գործողությունների»,- գրել է պետության ղեկավարը: «Երկրի մեծ մասում կյանքն ընթանում է բնականոն հունով»: Շեյնբաումը նշել է, որ դաշնային կառավարությունը պահպանում է «բացարձակ համակարգում բոլոր նահանգային կառավարությունների հետ» և կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն և հետևել Անվտանգության կաբինետի պաշտոնական հաղորդագրությունների ընթացքին: Հիշեցնենք, որ երեկ Մեքսիկայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Խալիսկոյի Նոր Սերունդ» կարտելի առաջնորդ Ռուբեն Օսեգերա Սերվանտեսի, նույն ինքը՝ Էլ Մենչոյի, լիկվիդացման մասին: Նախարարության տվյալներով՝ հանցագործը ծանր վիրավորվել է անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ և մահացել ռազմական հոսպիտալ ուղղաթիռով տեղափոխվելու ժամանակ: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
