Մաչադոն իր Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել է Թրամփին
![]() Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ իր Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այդ մասին Մաչադոն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է El Nacional-ը։ «Ես նախագահ Թրամփին ասացի, որ 200 տարի առաջ գեներալ Լաֆայետը Սիմոն Բոլիվարին մեդալ է նվիրել նախագահ Ջորջ Վաշինգթոնի պատկերով: Այդ ժամանակվանից ի վեր Սիմոն Բոլիվարը երբեք չի բաժանվել դրանից: 200 տարի անց Բոլիվարի ժողովուրդը ԱՄՆ նախագահին՝ Վաշինգթոնի ժառանգորդին, հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ի նշան մեր ազատությանը նրա նվիրվածության»,- ասել է Մաչադոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին․ «Մարիան ինձ է հանձնել իր մրցանակը՝ իմ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի այնքան գեղեցիկ ժեստ է։ Շնորհակալություն, Մարիա»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։ Համաձայն Նոբելյան ինստիտուտի հայտարարության, մրցանակը չի կարող փոխանցվել կամ չեղարկվել: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
