Ինդոնեզիան պահանջել է Nestle-ից հետ կանչել մանկական կաթնախառնուրդները
1841
Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 13:55
![]() Ինդոնեզիայի իշխանությունները շվեյցարական Nestle ընկերությունից պահանջել են երկրի շուկայից հետ կանչել մանկական կաթնախառնուրդները՝ արտադրանքի մեջ տոքսինի հնարավոր առկայության կասկածի պատճառով, հայտնում է Jakarta Globe-ը՝ հղում կատարելով սննդամթերքի և դեղերի վերահսկողության վարչությանը։ Վարչությունը նշել է, որ ցերեուլիդ տոքսինը կարող է առաջացնել ծանր ախտանշաններ, այդ թվում՝ ուժեղ կամ երկարատև փսխում, լուծ, հոգնածություն, հատկապես նորածինների շրջանում։ «Լաբորատոր հետազոտությունները չեն հայտնաբերել ցերեուլիդի առկայություն ստուգված նմուշներում, սակայն արտադրանքի հետ կանչումը պահանջվել է որպես կանխարգելիչ միջոցառում՝ հանրության առողջությունը առավելագույնս պաշտպանելուհամար»,- շեշտել են վարչությունում։ |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
