50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք
![]() Սվերդլովսկի տարածաշրջանային ուռուցքաբանական կենտրոնի մասնագետները 50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք։ Վիրահատությունը տևել է գրեթե ութ ժամ: Տղամարդու խոսքով՝ իր որովայնը սկսել է աճել 33 տարեկանից և ոչ մի կերպ չի անհանգստացրել նրան մինչև 50 տարեկանը լրանալը։ Լիպոսարկոման զարգանում է ճարպային հյուսվածքից և գտնվում է օրգաններից դուրս, ինչը դժվարացնում է ախտորոշումը. վաղ փուլերում այն լավ քողարկված է։ Այս ուռուցքները վտանգավոր են, քանի որ սկսում են արագ աճել որոշակի քաշի հասնելուց հետո։ Կենտրոնում առաջին այցելության ժամանակ տղամարդը կշռում էր մոտ 150 կգ, իսկ մեկ ամիս անց՝ 180 կգ։ Չափերի պատճառով ուռուցքը ճնշում էր ստորին սիներակի վրա և տեղաշարժում մի քանի օրգաններ։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12

