«Թեհրանը չի ձգտում էսկալացիայի, սակայն կպատասխանի ցանկացած ագրեսիայի»․ Դարզի
1009
Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 12:43
![]() Իրանը չի ձգտում էսկալացիայի, բայց կարձագանքի ագրեսիայի ցանկացած գործողության, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին։ «Իրանը չի ձգտում բախման։ Սակայն ագրեսիայի ցանկացած գործողություն՝ ուղղակի կամ անուղղակի, կարժանանա վճռական, համաչափ և օրինական պատասխանի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Սա սպառնալիք չէ, այլ իրավական իրականության արձանագրում։ Բոլոր հետևանքների համար պատասխանատվությունը լիովին կընկնի նրանց վրա, ովքեր նախաձեռնում են նման անօրինական գործողություններ»,- ասել է իրանցի դիվանագետը։ Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով նիստ է անցկացրել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
