«Մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ»․ Արսեն Թորոսյան
![]() ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս: Սա չէի անի, եթե հերթական անգամ ինձ չասեին, որ մենք արդեն այնքան մեծ պատվաստումների ծածկույթ ունենք, որ այն պետք է մեզ պաշտպաներ, բայց՝ չի պաշտպանում: Եղել են նաև նմանատիպ մամուլի հրապարակումներ՝ սխալ թվերով։ Թյուրընկալումները բխում են կից նկարից, որից այդքան էլ ակնհայտ չէ իրական պատկերը: Այս պահին իհարկե թվերն այլ կլինեն, բայց ավելի թարմ հրապարակված վիճակագրություն մենք չունենք: Եվ ուրեմն հրապարակման պահին մեր երկրում պատվաստված բոլոր քաղաքացիների թիվը կազմում է 999.891 և ոչ թե՝ 1.825.382, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 33.7%-ը: Այս 999.891 քաղաքացիներից ամբողջական պատվաստում ստացել է 819.841 քաղաքացի, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 27.7%-ը: Իսկ 180.050 (999.891-819.841) քաղաքացի ստացել է դեռևս մեկ դեղաչափ: Հ.Գ. պատվաստումների կարևորության մասին այս գրառման մեջ չեմ խոսի, դրա մասին շատ ասվել է և դեռ կասվի»: Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
