Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Երևանում բախվել են տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը

993
Շաբաթ, 29 հունվարի, 2022 թ., 10:42
Երևանում բախվել են տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։

Երևանում բախվել են տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը
Երևանում բախվել են տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը