Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Զինված անձինք շրջափակել են Ալմաթիի խոշոր հիվանդանոցները

662
Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 13:00
Զինված անձինք շրջափակել են Ալմաթիի խոշոր հիվանդանոցները

Զինված անձինք Ալմաթիում շրջափակել են երկու խոշոր հիվանդանոց և թույլ չեն տալիս, որ անձնակազմն ու հիվանդները ներս մտնեն, այս մասին հայտնել է Ղազախստանի պետական հեռուստաընկերությունը:

«Ահաբեկիչներն իրենց այդ քայլով վտանգի են ենթարկում բնակիչների կյանքն ու առողջությունը»,- հայտնել են եթերում:

Sputnik Казахстан-ն էլ գրում է, որ Անկախության հրապարակում մոտ 200 մարդ է հավաքվել: