Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Օրվա կադրը. Նազարբաևի տապալված արձանն՝ իր անվան փողոցում

901
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 22:00
Օրվա կադրը. Նազարբաևի տապալված արձանն՝ իր անվան փողոցում

Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցներն Ալմաթիի շրջանի վարչական կենտրոն Թալդիկորգան քաղաքում տապալել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը, հայտնում է տեղական KazTAG պորտալը։
Պորտալի թելեգրամ-ալիքում հրապարակվել է ավերված հուշարձանի լուսանկարը: 82-ամյա Նուրսուլթան Նազարբաևը հետխորհրդային տարածքում իշխանության ղեկին մնալու ռեկորդակիր է։ Նա եղել է Ղազախստանի առաջին նախագահը 1991 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը, իսկ 1990-1991 թվականներին՝ Ղազախստանի ԽՍՀ նախագահը Խորհրդային Միության կազմում։ ԽՍՀՄ փլուզման արդյունքում անկախություն ձեռք բերելուց հետո նա պետության ղեկավար է ընտրվել 1991, 1999, 2005, 2011 և 2015 թվականներին։ 2019 թվականի մարտի 20-ին նա հրաժարական տվեց իր նախագահությունից՝ նրանց փոխանցելով խորհրդարանի վերին պալատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Միաժամանակ Նազարբաևը պահպանել է Անվտանգության խորհրդի ղեկավարի, Սահմանադրական խորհրդի անդամի և իշխող Նուր Օթան կուսակցության նախագահի պաշտոնը։

Օրվա կադրը. Նազարբաևի տապալված արձանն՝ իր անվան փողոցում
Օրվա կադրը. Նազարբաևի տապալված արձանն՝ իր անվան փողոցում
Օրվա կադրը. Նազարբաևի տապալված արձանն՝ իր անվան փողոցում