Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով ակցիա կիրականացվի

1075
Ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ., 11:18
Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով ակցիա կիրականացվի

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդը հայտարարում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 12։00-ին ՀՀ դատախազության դիմաց իրականացվելու է «Ազատություն Աշոտ Երկաթին» ակցիան։
«Մեր համոզմունքն է, որ դատախազությունն ուղղակի պարտավոր է անհապաղ ազատ արձակել արցախյան 3 պատերազմների մասնակից հրամանատարին, ով արդեն մեկ ամիս է՝ ինչ գտնվում է անօրինական կալանքի տակ։
Ազատությու՜ն Աշոտ Մինասյանին»,- նշված է տեքստում: