Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած և «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ: Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նկատելիորեն անակնկալի եկավ մեր այն հարցից, թե ի՞նչ համագործակցություն է իր և Ռուբեն Վարդանյանի միջև։ Փորձեց զրույցը տանել այլ ուղղությամբ՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները։ Ասաց, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հետ, նրա հետ վերջին անգամ երեք օր առաջ է զրուցել։ Հարցին՝ Ռ․ Վարդանյանի մոտ աշխատանքի՞ եք անցել, ասաց․ «Եթե որևէ բան լինի, կիմանաք»։ Նշեց, որ բանկային համակարգի հետ ինքն առնչություններ չունի։ Իսկ հնարավո՞ր է քաղաքական դաշտ մտնեք, անդամակցեք «Ապրելու երկիր» կուսակցությանը, Այվազյանը դարձյալ դիվանագիտական պատասխան տվեց՝ միայն կրկնեց, որ ինքը, այո, պարբերաբար հանդիպում, զրուցում է Ռուբեն Վարդանյանի հետ։ Նախկին տեղակալների մասով էլ ասաց՝ իրենց հարցրեք»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
