11 տարվա ազատազրկում՝ Լուկաշենկոյի դեմ տեքստեր հնչյունավորելու համար
![]() Բելառուսում դատավճիռ է կայացվել ռուս Եգոր Դուդնիկովի նկատմամբ, ով, ըստ հետաքննության, հակաիշխանական տեսանյութեր է հնչյունավորել 2020 թվականին հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Նա ստացել է 11 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում, ինչպես պնդել է պետական դատախազությունը։ Դուդնիկովը մեղավոր է ճանաչվել սոցիալական թշնամանք հրահրելու և հանրապետության անվտանգության դեմ գործողությունների կոչ անելու մեջ։ Պարզվել է, որ 20-ամյա ռուսաստանցին Telegram-ի ալիքներից մեկում հրապարակել է 55 ձայնային հաղորդագրություն, որոնք, ինչպես որոշել է մեղադրող կողմը, պետական իշխանությունը զավթելու կոչեր են պարունակում։ Դուդնիկովը ձերբակալվել էր մայիսին։ Նա պնդել է, որ ինքը 2020 թվականի բողոքի ցույցերի մասնակից չի եղել, իսկ քննչական մեկուսարանում իրեն ստիպել են խոստովանական ցուցմունք տալ։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
