Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Պենտագոնը մտադիր է հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային` Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ. #NYT

1003
Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 14:18
Պենտագոնը մտադիր է հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային` Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ. #NYT

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աշխատում է Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցելու ծրագրի ուղղությամբ, որպեսզի երկիրը կարողանա օպերատիվ արձագանքել ՌԴ հնարավոր գործողություններին, հայտնում է New York Times-ը՝ հղում կատարելով Բայդենի վարչակազմի աղբյուրին: «Տեղեկատվությունը կներառի պատկերներ, որոնք կցուցադրեն, թե արդյոք ռուսական զորքերը տեղաշարժվում են՝ սահմանը հատելու համար: Այդ տեղեկությունը հնարավորություն կտա ուկրաինացի զինվորականներին՝ կանխել հարձակումը»,- գրում է պարբերականը: