Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Արդյո՞ք ուզում եք Ձեր հագով կոստյում կարել». հարց Փաշինյանին

913
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 22:18
«Արդյո՞ք ուզում եք Ձեր հագով կոստյում կարել». հարց Փաշինյանին

ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի։ Այսօր առցանց ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին։
«Բոլորը չէ, սակայն, որ այդպես են կարծում։ Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել է, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասաց, որ ինքն այն տեսակետին է, որ պետք է փոխվի։ Բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի: Բայց գործընթացը չպիտի հիմնված լինի միայն իմ կարծիքի վրա։ Այդուհանդերձ, այն, որ ՀՀ գործող Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, դրա մասին վկայեցին նաև վերջին իրադարձությունները՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հայտարարությանը հաջորդած իրավիճակը։
Երկրում, ըստ էության, ռազմական հեղաշրջման իրավիճակ էր՝ ռազմական դրության պայմաններում, ու երկրի ղեկավարը չէր կարողանում արագ կադրային փոփոխություն անել։ Իհարկե, ՍԴ-ն իր որոշումներով ամեն ինչ դրեց իր տեղը, բայց գուցե Սահմանադրության մեջ այսպիսի խնդիրներ կան, որ մենք պետք է զուտ կանոնակարգային առումով լուծենք»,- ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, թե բարեփոխված Սահմանադրությունը որևէ մեկի հագով կոստյում չի լինելու։«Ոչ մի կոշիկ, կոստյում, գլխարկ կարելու մտադրություն չկա։ Եթե նման մտադրութուն լիներ, 2021-ի գործընթացը չէր լինի»,- ասաց Փաշինյանն՝ ակնարկելով 2021թ-ի հունիսին անցկացված ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

«Արդյո՞ք ուզում եք Ձեր հագով կոստյում կարել». հարց Փաշինյանին