Լույս է տեսել «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմը
![]() Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի միջոցով փորձ է արվում առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին: Գիրք-ալբոմում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Մատենադարանում, ընդգրկված են 20 ձեռագրից մոտ հարյուր մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ: Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում և լավագույնս պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը: Իվեթ Թաջարյանը գրքի վրա աշխատել է երեք տարի: Նա նշեց, որ եռալեզու՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն գիրք-ալբոմում ներկայացված նկարազարդ ձեռագրերն ու ինքնատիպ կազմերը այդ Ղաջարական շրջանին բնորոշ առանձնահատկություններ ունեն: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
