Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական բենզալցակայան է բացվել

927
Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 15:30
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական բենզալցակայան է բացվել

Ինչպես հայտնել էինք, Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցները հարակից տարածքում բենզալցակայանի տեղադրման շինարարություն էին սկսել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել SOCAR-ի բենզալցակայանի բացումը, որին մասնակցել է այդ ընկերության նախագահը:

Հիշեցնենք, որ SOCAR-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է: