Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Դավթյանին փոխարինող են փնտրում. «Ժողովուրդ»

1007
Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 09:18
Արթուր Դավթյանին փոխարինող են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, չնայած ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետևում չէ:

Այս իրավիճակում հարց է առաջանում քաղաքական իշխանությունը Գլխավոր դատախազին պաշտոնանկ կանի մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը, թե կշտապի կադրային այս փոփոխությունների ֆոնին նրան ևս փոխարինող գտնել»:

Մանրամասները՝ թերթի համարում: