Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ալիևը մատնանշել է՝ ով է ուղիղ կապ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև

1330
Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 19:08
Ալիևը մատնանշել է՝ ով է ուղիղ կապ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև

Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական հանձնաժողովի և անձամբ նախագահ Շառլ Միշելի գործունեությունը։ Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, նրա նախաձեռնությունն աշխատում է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։