Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

«Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի». ՀՀ ԱԳՆ խոսնակ

934
Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 09:54
«Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի». ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Աղբյուրը`   Վահան Հունանյան