Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ասացին՝ 2 օր ժամանակ տվեք, եթե ձեր պահանջները չլուծվեն, էլի կկանգնեք». վարորդներ

728
Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 13:46
«Ասացին՝ 2 օր ժամանակ տվեք, եթե ձեր պահանջները չլուծվեն, էլի կկանգնեք». վարորդներ

«Ասել են՝ համբերեք, էդ հարցերը կլուծվեն... վարչության պետի ասածին հավատում ենք: Էդ մարդն ասեց՝ տղե՛րք ջան, բոլոր հարցերը 2 օրվա մեջ կլուծվեն, ինձ ժամանակ տվեք, եթե չէ՝ էլի կկանգնեք»,- լրագրողների հետ զրույցում իրենց պահանջների վերաբերյալ քաղաքապետարանի պատասխանատուների հետ քննարկման արդյունքները ներկայացրեցին վարորդները:

«Աշխատավարձ, կասկո, բժշկական փաթեթ..., բոլոր հարցերը խոստացան լուծել»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից ավտոբուսների վարորդները գործադուլ են անում՝ պահանջելով պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում: