Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Վերաքննիչն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը

940
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 13:12
Վերաքննիչն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը և մերժեց բոլոր պաշտպանների բողոքը:

Այսպես, Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: