«Հանգիստ ապրել՝ այլ համայնքի ներկայացուցիչների կողքին». հրապարակվել է Լավրովի ձայնագրությունը
![]() «Դեժավյու» թելեգրամ-ալիքը հրապարակել է ձայնագրություն, որում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսում է Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային պրոցեսներում ՌԴ դերի մասին: «Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ տեղակայվել ենք, և Հայաստանում են շարունակ այդ մասին ասում, ներառյալ՝ ձեր Ազգային ժողովի խոսնակը, ով ՌԴ-ին մեղադրեց այն բանում, որ մենք դավաճանել ենք Ղարաբաղին… Մենք հարցում ենք ուղարկել, թե ինչ է այդ ամենը նշանակում… Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, որ ամեն բան չէ, որ պարզ է, բայց շահարկել այն դերը, որը Ռուսաստանը խաղացել է, կարծում եմ, ճիշտ չէ: Դրա համար էլ համանախագահներին պետք է ուղղորդել այն ուղղությամբ, որ հնարավորինս շուտ ժամանեն մարդասիրական կազմակերպությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որ մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն նրանց վերահսկողության ներքո: Պետք են այնպիսի գործողություններ, որոնք միգուցե փողոցներում միտինգների ժամանակ ծափահարություններ չեն կորզում, որոնք չեն դառնում թերթերի առաջին էջերի ու հեռուստատեսային նորությունների փրայմ-թայմի գլխագրեր, բայց որոնք օգնում են մարդկանց հանդարտվել, հանգիստ ապրել իրենց տներում այլ համայնքի ներկայացուցիչների կողքին»,- ասել է Սերգեյ Լավրովը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
