Սպիտակի երկրաշարժ՝ 33 տարի անց. անցկացվել է գիտաժողով և միջազգային վարժանք
![]() Երևանում տեղի է ունեցել է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին: Այն անցկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում: ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բացահայտել է բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ: 1991 թվականին ստեղծվել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի գնահատումը և նվազեցումը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության ապահովումը: Մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, կազմակերպվում են բնակչության տարահանման վարժանքներ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինն իր հերթին նշել է, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթան է հանդիսացել տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ Նա հիշեցրել է, որ 33-ամյա աղետն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող տարածք է ընդգրկել։ «Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը ոչնչացվել է։ Երկրաշարժը շարունակում է մնալ ամենաավերիչ բնական աղետներից մեկը։ Միաժամանակ, սա ամենաբարդ երևույթն է կանխատեսման առումով։ Սակայն այսօր մենք զգալի փորձ ենք կուտակել սեյսմիկ անվտանգության մշտադիտարկման ոլորտում»,- ասել է ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալը: |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
