«Իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։ Հենց իրադրությունը կայունացավ, իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին։ Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը»։ Մի դեպքում դա զինվորն է, մյուսում՝ հրամանատարը, իսկ ընդդիմությունը բոլոր դեպքերում մշտական «պատասխանատու է»։ Թրենդային «մեղավորներից» ՌԴ-ն, որի «մեղսակցությունը», ըստ անհրաժեշտության, օգտագործվում է, իսկ ՀԱՊԿ-ին «կախաղանային դաշտ» բերելն արդեն մոդայիկ էլ չէ։ Մարտական դիրքերը պատշաճ կահավորվածության և տեխնիկական հագեցվածության մակարդակի բերելու ու հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար լուրջ ռեսուրս չի դրվում, իսկ տեղեկատվական ահաբեկչության և բռնաճնշումների պետական մեքենայի համար գումարներ միշտ էլ գտնվում են։ Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18