Մոսկվան և Անկարան հաստատել են «3+3» ձևաչափի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը
1274
Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 20:48
![]() Մոսկվան և Անկարան հայտարարել են «3+3» ձևաչափի շուտափույթ գործարկման անհրաժեշտության մասին։ Այս մասին նշվել է Ստամբուլում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալայի խորհրդակցությունների ժամանակ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Ընդգծվել է մոտ ապագայում Հարավային Կովկասի «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ գործարկելու հրատապությունը»,- ասվում է հաղորդագրությունում։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
