Հոբելյանական ցուցահանդես՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 80-ամյակի առթիվ
![]() ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքը նախաձեռնել է նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացել հոբելյանական ցուցահանդես: 2021-ի նոյեմբերի 16-ին ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020թթ/ հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով: Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կներկայացվեն Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը: Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է: Վ. Աբրահամյանն իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության /այդ թվում՝թարգմանություններ/ գրքի ձևավորման գործում: Կցուցադրվի նրա ձևավորված գրքերի մի մասը և դրանց էսքիզները: Երկու օր՝ նոյեմբերի 18-ին և 20-ին նկարչի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ցուցասրահում նկարելու իրենց վարպետի մոլբերտի վրա, վարպետի վրձիններով: Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, ՉինաստանՌուսաստան/: Վլադիմիր Աբրահամյանը մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ: Նա երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում: Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում: Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Վ. Աբրահամյանի ձևավորած գրքերի մի փոքր հատված՝ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» Հրաչյա Հովհաննիսյան - «Մենության օրեր», «Հուշերի երեկո» Հենրիկ Մալյան - «Երկխոսություն երրորդի համար» Ստեփան Պողոսյան- «Ինձ բահ տվեք» Հովիկ Հովեյան - «Արեգակն արդար», «Արահետ», «Թափառական ամառներ» Լևոն Խեչոյան- «Խնկի ծառեր» Դավիթ Մուրադյան- «Ուզում եմ պատմել» Դավիթ Հովհաննես- «Քրոնիկոն» Վազգեն Սարգսյան- «Խաղ» Ակսել Բակունց- «Բան ու գործ» Զորայր Խալափյան- «Ճերմանց մխիթարություն» Արամ Հովհաննիսյան - «Ցավի ակունք» Լևոն Պողոսյան - «Մաֆիա», «Ադամանդե մատանին» Ալբերտ Քամյու - «Ժանտախտը» Արաբ Շամիլով- «Դմդմ բերդը» Քնյութ Համսուն- «Սիրո ստրուկները» Սմոյե Շամո- Զոզան, Դելի Գոլա, Դելի վանե Խաչիկ Հրաչյան- «Երկեր» Ալիմ Կեշոկո- «Կոտրված պայտ» Արթուր Կլարկ- «Լուսնափոշին» Ղուկաս Սիրունյան- «Բաբելոն Բաբելոն» Զավեն Կասյան- «Հավատի կանթեղ» |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42



