Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա». Շիրակ Բունիաթյան

706
Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 10:00
«Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա». Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ բուն ասելիքիս անցնելը, ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել։
Հայաստանի ու Արցախի ցանկացած հատված ինձ համար նույնքան հայրենիք է, ծննդավայր է ու սուրբ հող։
Երեկվանից սկսված ու դեռ շարունակվող մի ապատեղեկատվություն է դրվել շրջանառության մեջ, թե, իբր Ջերմուկի հատվածում թշնամին առաջխաղացում ունի և մենք մի քանի դիրքեր ենք կորցրել։
Ես սա չեմ գրում հանրության լայն շերտերին հակառակն ապացուցելու համար, սա գրում եմ Ֆեյսբուքյան ընկերներիս խելամիտ և իրոք անհանգստացած հատվածի համար։
Հարգելիներ, Ջերմուկի հատվածում ոչ մի լարվածություն, ոչ մի դիրքային կորուստ չկա։
Ես սա ասում եմ որպես Ջերմուկի բնակիչ և երեկ տեղի ունեցածից լավ տեղյակ մարդ։
Տեղանքներ ու անուններ չեմ շեշտելու, բայց ինչ որ եղել է, եղել է Ջերմուկից հեռու, մեր հայրենիքում և նման պայմաններում չի բացառվում, որ մի օր էլ լինի Ջերմուկում և կամ մեկ այլ բնակավայրում։
Այն, որ դեպքը Ջերմուկում չի, դա չի փոքրացնում խնդիրը։
Ուղղակի ապատեղեկատվություն տարածելն էլ ճիշտ չի...»։

Աղբյուրը`   Շիրակ Բունիաթյան