Քանաքեռցի Տույի և մյուսների սպանության գործով կա 5 ձերբակալված
![]() ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում՝ 4 անձի սպանության գործի շրջանակներում կա ևս մեկ ձերբակալված՝ 19-ամյա երիտասարդ, ով դեպքի օրը «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին 6 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին: Եվս երկու տղամարդու դիակ հայտնաբերվել էր դեպքի վայրում: Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում նշված քրեական գործով ձերբակալվել է 5 անձ: Նախաքննությունը շարունակվում է: |

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
144Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
151Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
19613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
18112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
18412.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
15112.11.2026, 21:48
