«ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել այդ ճանապարհով». ԱԽ քարտուղար
![]() «Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, ու մենք ելնում ենք այդ տրամաբանությունից. սահմանագծման ու սահմանազատման գործընթաց չենք անցել, բայց մոտավոր պատկերացումն ունենք այդ սահմանի վերաբերյալ, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է ու դրա հիման վրա պատկերացնում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, որի, առավել հստակեցման համար, առաջարկել ենք սահմանագծման ու սահմանազատման գործընթաց»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետի տեղադրման հարցին, ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով. «Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց Հայաստանն Ադրբեջանի հետ անցել է 1920-ականներին»: «Այս պահին Ադրբեջանը ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել: Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև, ապա քաղաքացիների համար ավելի հարմար է դա»,- եզրափակեց նա: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
