Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել». Նիկոլ Փաշինյան

1002
Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 11:12
«Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչպես գիտեք, օգոստոսից Ադրբեջանը ԻԻՀ բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում՝ Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող հատվածում: Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ: Դրանից հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի, Տաթև-Հալիձոր, Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ու այստեղով իրականացնել երթևեկությունը»: Փաշինյանը նշեց, որ ճանապարհն ասֆալտապատվել ու շահագործման է հանձնվել: