«Դրսևորվում է հանցավոր անգործություն, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր միջադեպերի». Տիգրան Աբրահամյան
![]() «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Շուշիի հարակից հատվածով անցնող Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, նոյեմբերի 8-ին, ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչության արդյունքում 1 զոհ, երեք վիրավոր ունենք։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ հետևանքներ կունենա այս վերջին միջադեպը, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, հիշում եմ հոկտեմբերին 9-ին՝ Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձ զոհվեց։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Եթե ֆիլտրենք աղմուկը, դրան հետևած սահմանային լարվածությունը, ապա տակը միայն մեկ բան է մնում՝ մարդկային դաժան ճակատագիր։ Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն, ավելին՝ դրսևորվում է հանցավոր անգործություն, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր միջադեպերի»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
