Չկա որևէ ապացույց, որ պատվաստումներն առաջացնում են անպտղություն տղամարդկանց կամ կանանց շրջանում. ԱՆ
![]() ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Կովիդ-19-ի դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա, ցույց է տալիս մի շարք հետազոտությունների վերլուծությունը։ Պատվաստված անձանց տվյալների ուսումնասիրությունները փաստում են, որ արձանագրված բոլոր հետպատվաստումային կողմնակի դրսևորումները առնչություն չեն ունեցել էրեկտիլ կամ սեռական այլ ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Չկա որևէ ապացույց այն մասին, որ պատվաստումներն առաջացնում են անպտղություն տղամարդկանց կամ կանանց շրջանում, վնասում են ընկերքը կամ բերում վիժման: Միևնույն ժամանակ կան նախնական տվյալներ, ըստ որոնց, Կովիդ-19 հիվանդությունը մի քանի մեխանիզմներով կարող է խաթարել սեռական օրգանների աշխատանքը։ Նշանակալի քանակությամբ հետազոտություններ արձանագրել են, որ Կովիդ-19-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ սերմնահեղուկի վրա, նվազեցնել սեռական ցանկությունը և հանգեցնել էրեկցիայի խանգարման: Այսպիսով, ըստ առկա տվյալների՝ Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերն ապահով են և որևէ կերպ չեն ներգործում կանանց կամ տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա: Մինչդեռ կորոնվիրուսային հիվանդությունը կարող է ունենալ երկարաժամկետ բացասական հետևանքներ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա: Աղբյուրը` ՀՀ ԱՆ |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
