Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Բողոքի ակցիայի մասնակիցները պատռում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը

294
Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 12:26
Բողոքի ակցիայի մասնակիցները պատռում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Շուրջ 3 տասնյակ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ դատախազությանն ու կառավարությանը, նշել են, որ մերժում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության խորհրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորություններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ։ Սույն ապօրինի հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։

Իր լիազորությունները գերազանցելու և ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով»,- նշել էին մասնակիցները:

Վերջիններն այժմ բողոքի ակցիա են անցկացնում Նժդեհի արձանի մոտ: Քիչ առաջ նրանք պատռել են 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը:

Տեսանյութը՝ Yerkir.am-ի