Երևան`   -7 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի չեմպիոն

1006
Կիրակի, 07 նոյեմբերի, 2021 թ., 22:06
Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Սերբիայում ընթացող՝ մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային ազատ ոճային Արսեն Հարությունյանը եզրափակիչում 11։7 հաշվով հաղթելով ռուսաստանցի Արթուր Չեբոդաևին՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը մինչև եզրափակիչ հասնելը 6։0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգեռլեյի, 10։0 հաշվով Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամադ Մոկաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ասիլ Այտակինին։