Մահացել է Ժենյա Ներսիսյանը
![]() Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում, է, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Ծնվել է 1931թ. հուլիսի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 3 իգական դպրոցը, 1953թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականին, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն՝ որպես դերասանուհի: Կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1965թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1995թ. մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, ի դեպ՝ անգլերեն լեզվով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ: 2006թ. վերադարձել է Երևան ու խաղացել Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը» (Ուիլյամս), «Սիրո և մենության միջև» (Աննա Հաթավեյ) ներկայացումներում: 2008թ. Հայաստանի թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում: 2009թ-ից խաղացել է Լյուսի Կուպերի դերը՝ Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ: Խաղացել է նաև ռադիո և հեռուստաթատրոնում: Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Աղբյուրը` Հայաստանի թատերական գործիչների միություն |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
