Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Դատարանը բոլոր հիմքերն ունենալու է՝ Առուշանյանի խափանման միջոցը վերացնելու համար». Արամ Վարդևանյան

866
Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 13:30
«Դատարանը բոլոր հիմքերն ունենալու է՝ Առուշանյանի խափանման միջոցը վերացնելու համար». Արամ Վարդևանյան

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղակայված Ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: Պաշտպանն Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացվի: Այստեղ են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Ես, իմ գործընկերները եկել ենք անձնական երաշխավորության միջնորդություն ներկայացնելու... Հույս ունեմ, որ պրոցեսը մի քիչ ավելի արագ կընթանա, բայց պետք է նշեմ, որ երկու քրգործ է միավորվել մեկ վարույթում, դա կարող է լինել պատճառներից մեկը, որ այս տեխնիկական պրոցեսը երկար է տևում»,- ասաց Արամ Վարդևանյանը: Պատգամավորի կարծքով՝ դատարանն այսօր բոլոր հիմքերն ունենալու է՝ Առուշանյանի խափանման միջոցը վերացնելու համար: