Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ հաջորդ փուլ
![]() Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է․ «63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ։ 1/16 եզրափակիչում մեր մարզիկը պարզապես ջաղջախեց ադրբեջանցուն։ Մեկնարկային րոպեներից սկսած Բաչկովը հարվածի տակ էր առել ադրբեջանցուն և առաջին ռաունդում հաղթեց 3։2 հաշվով։ Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը ամեն ինչ արեց որպեսզի խանգարի մեր մարզիկին՝ նույնիսկ նկատողություն տվեց, բայց կողային մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մեզ։ 3 -րդ ռաունդում նույնպես Բաչկովի առավելությունը ակնառու էր և մեր մարզիկը կարևոր հաղթանակ տոնելով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ։ ![]() Աղբյուրը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12

