Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթել է բացահայտ առավելությամբ
![]() Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Նրանցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր: Մենամարտի առաջին րոպեի ընթացքում մարզիկներ կարծես ուսումնասիրում էին միմյանց, բայց դրանից հետո հայ բռնցքամարտիկը ակտիվացավ ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը: Առաջին ռաունդում Բադալյանը հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդ ռաունդի սկզբում մեր մարզիկը մի շարք հարվածներ հասցնելով մրցակցին անհրաժեշտ միավորներ հավաքեց ու սկսեց գործել պաշտպանությունից՝ հոգնեցնելով մրցակցին: 3-րդ ռաունդում արդեն ուժասպառ եղած մրցակցի ֆոնի վրա Բադալյանի առավելությունը գերնկատելի էր: Նա ռինգում անում էր այն ինչ ցանկանում էր ու հաղթեց բացահայտ առավելությամբ: 1/8 եզրափակիչում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրստանի ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը»: ![]() Աղբյուրը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12

