Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Թուրքիան պայման է դրել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովտի դիմաց 5 մլրդ դոլարի ներդրում ՀՀ-ում». Ն. Հոխիկյան

983
Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 13:54
«Թուրքիան պայման է դրել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովտի դիմաց 5 մլրդ դոլարի ներդրում ՀՀ-ում». Ն. Հոխիկյան

«2018-ից արդեն պարզ էր, որ պատերազմ լինելու է ու այդ պատերազմում մենք պիտի պարտվենք»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է լրագրող, մեկնաբան Նաիրի Հոխիկյանը: «2021թ. գարնանն արդեն հստակ տեղեկություններ ստացա, որ 2019-ի հունվարին Հայաստանից որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Էրդողանի որոշ ներկայացուցիչների հետ, որտեղ Թուրքիայի կողմից պայման է դրվել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովտի դիմաց 5 մլրդ դոլարի ներդրում կատարել ՀՀ տնտեսության մեջ ու բացվեն սահմանները: Տեսնում եք, որ աստիճանաբար սահմանների բացման գործընթաց է գնում, դրական ազդակների մասին խոսվում և այլն»,- հավելել է Հոխիկյանը:

«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովը