Իշխանությունն ընդունում է՝ Ադրբեջանը դեպի Նախիջևան ճանապարհ է ստանալու. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ մենք սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է ստանալու: «Մենք դա ճանապարհ ենք ասում, իրենք՝ միջացք, բայց մենք իրենց միջանցք չենք տալու: Երթուղիներ ենք տալիս՝ երկաթուղի կամ ավտոճանապարհ: Հիմա ինչպե՞ս ենք մենք Արցախ մտնում, դուրս գալիս. նույնն էլ իրենք պետք է կարողանան ու Ադրբեջան-Նախիջևան ճանապարհ ունենան»,- նշում է նա: Վստահեցնո՞ւմ եք, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու. այս հարցին Մելքոնյանը հստակ պատասխան չի տալիս: Երբ ճանապարհը կլինի, ասում է, նոր կքննարկվի՝ ով է լինելու վերահսկողը: Ըստ նրա՝ այդ ճանապարհին մաքսակետ պետք է լինի, այնպես, ինչպես, օրինակ, ՀՀ-Վրաստան սահմանին է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
