«Նախ կվերադարձնենք սկյութական ոսկին, ապա՝ Ղրիմը»․ Զելենսկի
![]() Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ուկրաինային վերադարձնել բռնակցված Ղրիմի թանգարանների սկյութական ոսկու հավաքածուն, որն այժմ գտնվում է Նիդեռլանդներում։ Այսպիսով, դատարանը հաստատել է Նիդեռլանդների մայրաքաղաքի շրջանային վարչական դատարանի նախորդ՝ 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը։ «Ղրիմ. Ոսկե կղզին Սև ծովում» ցուցահանդեսը անցկացվել է Ամստերդամի Ալարդ Փիրսոնի թանգարանում 2014 թվականի փետրվարի 7-ից օգոստոսի 31-ը և բաղկացած է եղել Ղրիմի չորս և Կիևի մեկ թանգարանների ցուցանմուշներից: «Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Ալարդ Փիրսոնի թանգարանը պետք է սկյութական ոսկին փոխանցի Ուկրաինային: Չնայած այս թանգարանային ցուցանմուշները Ղրիմի ծագում ունեն և այս առումով կարելի է համարել դրանք Ղրիմի մշակութային ժառանգության մաս, այնուամենայնիվ, դրանք նաև մաս են կազմում Ուկրաինայի մշակութային ժառանգության, որը՝ որպես անկախ պետություն, գոյություն ունի 1991 թվականից»,- ասված է դատարանի վճռում: Ռուսաստանին թերակղզու բռնակցումից հետո վեճ է ծագել՝ ցուցանմուշները Ղրի՞մ վերադարձնել, թե՞ Ուկրաինա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ոսկին վերադարձնելու որոշումը։ «Ուկրաինայի երկար սպասված հաղթանակը Ամստերդամի դատարանում. սկյութական ոսկին կվերադառնա Ուկրաինա: Մենք միշտ վերադարձնում ենք մերը։ Նախ՝ կվերադարձնենք սկյութական ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը»,- գրել է նա Twitter-ում։ Ղրիմի թանգարանների իրավաբան Ռոբ Մայերը մամուլին ասել է, որ Ղրիմի թանգարանները կարող են դիմել Նիդեռլանդների Գերագույն դատարան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, դա կարող է տեղի ունենալ երեք ամսվա ընթացքում, և այդ ընթացքում, ինչպես նաև Գերագույն դատարանում բողոքի հետագա քննարկման ժամանակ, սկյութական ոսկին դեռ չի փոխանցվի Ուկրաինա: Ղրիմի թանգարանների իրավաբան Ռոբ Մայերը մամուլին ասել է, որ Ղրիմի թանգարանները կարող են դիմել Նիդեռլանդների Գերագույն դատարան։
|

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12











