Միացյալ Նահանգները Հայաստանում հետընթաց է տեսնում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արևմտյան իշխանությունների և միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երևում է սորոսական շրջանակների դժգոհություններից և արևմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան: Մենք տեղեկացանք, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում՝ քաղհասարակություն, ընդդիմություն, և չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ՝ խոսքի ազատության հետ կապված հարցերում: ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը և վիրավորանքը մեզանում քրեականացվել են, և բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
