Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանից մասնակցում է 16 շախմատիստ

515
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 12:06
Հայաստանից մասնակցում է 16 շախմատիստ

Հոկտեմբերի 15-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնությունները։ Հայաստանից մասնակցում են 16 շախմատիստ։ Բոլոր խաղերը անցկացվում են օնլայն տարբերակով՝ 1։30 ժամ կլասիկ շախմատի ժամակարգով։ Խաղացված 4 տուրերից հետո 4 շախմատիստ՝ Պաշիկյան Ռուդոլֆը, Գասպարյան Էրիկը, Մուրադյան Անահիտը և Ռոստոմյան Միքայելը իրենց տարիքային խմբերում ունեն 3-ական միավորներ։